National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.04.2022
Նիդերլանդները կարեւոր գործընկեր է Հայաստանի համար. Արման Եղոյան
1 / 2

Նիդերլանդները՝ որպես Եվրոպական միության հիմնադիր-անդամ եւ եվրոպական արժեքներն առաջմղողներից, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ ապրիլի 20-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Կողմերը քննարկել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, որի համար լավ հիմք կարող է ծառայել նախորդ գումարման խորհրդարանում ձեւավորված Նիդերլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակը:

Հանձնաժողովի նախագահը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:  Քննարկվել են ռազմագերիների վերադարձին, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությանն առնչվող եւ մի շարք այլ հարցեր:

Անդրադարձ է կատարվել Նիդերլանդների կողմից Ցեղասպանության ճանաչման հիմնախնդրին, ինչպես նաեւ խորհրդարանի կողմից 2021թ. ընդունած բանաձեւին, որում հղում կատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր նախորդ բանաձեւերին՝ խորհրդարանը կոչ է արել կառավարությանը վերջնականապես եւ հստակ ճանաչել այն:

Նիկո Սխերմերսը նաեւ ներկայացրել է դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, քննարկվել են առաջիկա համատեղ անելիքները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am